Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է…

Վերլուծական

Սովորաբար, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող պայթյունավտանգ իրավիճակներն այսպես թե այնպես արժանանում են աշխարհաքաղաքական կենտրոնների արձագանքին: Առաջինն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, խոշոր միջադեպերին արձագանքում է Մոսկվան՝ փորձելով խաղաղեցնել կողմերին: Արևմուտքը սովորաբար կա՛մ պատշաճ կերպով չի արձագանքում, կա՛մ էլ անում է դա Մոսկվայից հետո, ինչը, թերևս, բացատրվում է տարածաշրջանում իշխող աշխարհաքաղաքական մթնոլորտով:

Միգուցե ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի՝ «Ազատությանը» հուլիսի 5-ին տված հարցազրույցն, ուր Մարեկ Նովակոսվսկին խոսել էր հայ-եվրոպական հարաբերությունների ապագայի մասին, դժվար է ուղիղ իմաստով անմիջական արձագանք համարել հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին, սակայն չտեսնել հստակ ընդհանրություն տեղի ունեցածի ու դեսպանի հարցազրույցի միջև, ուղղակի անհնար է:

Այպիսով՝ ի՞նչ է ասել դեսպանը «Ազատության» լրագրողին կամ, ավելի ճիշտ, ի՞նչ է փորձել պաշտոնական Երևանին ակնարկել լեհ պաշտոնյան՝ այս պայթյունավտանգ իրավիճակում անդրադառնալով մի թեմայի, որը, թվում էր, ամենևին էլ պետք է որ առաջին պլան չմղվեր Արևմուտքի կողմից:

Հարցազրույցը պետք է նկատել, բավական ագրեսիվ տարրեր է իր մեջ պարունակում. Նովակովսկին, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանին՝ սեփական խոսքը համեմելով շանտաժի հստակ տարրերով: «Եվրամիությունը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլեր, ոչ թե խոստումներ: Մենք պատրաստ ենք, մեր դուռը բաց է Հայաստանի առջև: Նախագահներ Տուսկի և Սարգսյանի համատեղ հայտարարության համաձայն՝ փաստաթղթերը պատրաստ են, մենք սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը»,-հայտարարել է դեսպանն ու պատասխանելով հարցին` եթե համաձայնագիրն այս անգամ էլ չստորագրվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վրա, ցնցող հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Իհարկե, մենք կպահպանենք երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն երկխոսության տարբեր տեսակներ կան՝ բարեկամական, սովորական երկխոսություն և վերջինը՝ զենքերի երկխոսությունն է: Հույս ունենք, որ մեր հարաբերությունները կջերմանան որքան հնարավոր է շատ: Ապագան կախված է երկու կողմերից, նաև այն հարցից, թե մեր համաձայնությունները կոնկրետ ինչպես կյանքի կկոչվեն»:

Չհամարել դեսպանի խոսքերն ուղղակի շանտաժ՝ ուղղված Երևանին, մեծագույն ցանկության դեպում անգամ չենք կարող: Սա, ըստ էության, բացահայտ ուլտիմատում է՝ ներկայացված իշխանություններին, որի իմաստն անչափ պարզ է և հնչում է հետևյալ կերպ՝ եթե այս անգամ էլ Հայաստանը հուսախաբ անի Արևմուտքին ու բավարար կամք չցուցաբերի, չստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը՝ «կուլ գնալով» Մոսկվային, Արևմուտքը կպայթեցնի ողջ Անդրկովկասը՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով հանդերձ: Մարդը, փաստացի, սեղմում է Հայաստանի շուրջ առանց այն էլ ինքնաբերաբար սեղմվող օղակն ու, ըստ էության, փորձում իր մտքերը լսելի դարձնել նաև Ռուսաստանին: Եվրոպացիները հիմարներ չեն ու շատ լավ հասկանում են, թե Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված կարևորագույն հարցերը որտեղ են լուծվում: Նովակովսկու բերանով Վաշինգտոնն է, ըստ էության, հեռակա բանավեճի բռնվում Պուտինի հետ՝ պահանջելով նրանից կոնկրետ զիջումներ. Հայաստանի վրա լայն ազդեցություն ձեռք բերել ցանկանում է նաև ԱՄՆ-ն, ինչին, սակայն, խոչընդոտում է Կրեմլի ինքնամփոփ տարածաշրջանային քաղաքականությունը: Կարճ ասած՝  լեհ պաշտոնյան բացահայտորեն ձեռնոց է նետում և՛ ՀՀ իշխանություններին, և՛ Մոսկվային՝ խոստանալով կատարյալ վենդետա, որի առաջին դրսևորումներին ականատես դարձանք հուլիսի 4-ին:

Հարց՝ ո՞րը կարող է լինել ՀՀ իշխանությունների պատասխանն՝ Արևմուտքին: Մի բան հաստատ է ու քննարկման ենթակա չէ՝ եթե հենց այսօրվանից ևեթ ինչ-որ հրաշքով իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն ու Հայաստանը վերածեն կոռուպցիայից կատարելապես զերծ գոտու, Հայաստանը դարձնեն Սինգապուր և այլն, դա ոչ մի կերպ չի բավարարելու եվրոպացիներին, քանի որ կոռուպցիայի և այլ նմանատիպ բաների մասին բոլոր «լոլոները» մեկ նպատակ են հետապնդում իրականում՝ Հայաստանը շեղել ռուսական վեկտորից. կոռուպցիայի, արևմտյան «կատարյալ» արժեհամակարգի մասին Հայաստանին արվող բոլոր հիշեցումներն ընդամենը ճնշման գործիքներ են մեր դեմ բանեցվող: Առնվազը վերջին հիմարը պետք է լինել՝ ենթադրելու, թե ինչ-որ մեկին, հայերիցս բացի, ծաղկուն Հայաստան է պետք: Նման բան չկա, ու եթե նույն Արևմուտքը գոնե մի տոկոս մտահոգված լիներ հայ ժողովրդի ճակատագրով, ապա մեզ հետ կխոսեր ոչ թե ուլտիմատումների լեզվով, ինչպես դա անում է պարոն Նովակսկին, այլ պարզապես մեզ չէր դարձնի առևտրի առարկա՝ սպառնալով ազերի հրոսակներով. մարդիկ, ինչպես երևում է, թքած ունեն հետևանքների վրա...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված