Այս պահին իրավիճակը շփման գծում համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Այս պահին շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ: Աս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին համեմատաբար հանգիստ է վիճակը, ինչպես արդեն հաղորդել ենք, առավոտնից կիրառվել են տարբեր հրետանային միջոցներ: Հետևեք Արցախի ՊԲ հաղորդագրություններին:
Շուտով հայտնվելու են բազում կեղծ լուրեր, կիսամոնտաժած տեսանյութեր: Կարծում եմ մեր մեդիադաշտը արդեն այդքան իմունիտետ ունի, որ դրանց համար հատ հատ բացատրություն չտանք: ՄԵնք կորուստներ չունենք և ամեն ինչ հստակ հայտնվել է: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել ու չի մնա»:
Նշենք՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը