Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ 

Նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում

Հասարակություն
Վերջին երեք տարիներին նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում Հայաստանում: Ամենամեծ անհամամասնությունը գրանցվել է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում, իսկ համամասնության նորմային ամենամոտն է Վայոցի ձորի ցուցանիշը:
 
Այս մասին ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
 
«Տարվա ընթացքում ծնված աղջիկների և տղաների թվերը պետք է հարաբերակցել միմյանց: Իդեալական համամասնությունը պետք է լինի 102-106: Բնության կողմից ընդունված համամասնություն է, որ տղաները ծնվում մոտ 5 տոկոսով ավելի շատ: Հայաստանում, սակայն, 6 տոկոսով ավելի է: Սակայն այդ ցուցանիշն ավելի բարձր էր 5 տարի առաջ, երբ 115-100 էր: Այս տարիներին ցուցանիշի կարգավորում ենք նկատում: Այս տարվա առաջին 6 ամսին թիվը նվազող էր՝ 110-100»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը չի փոփոխվի:
 
Ըստ իրենց հետազոտությունների արդյունքների՝ հայ հասարակությունում տղա երեխայի գերակայության 14 տարբեր պատճառներ կան: Ամենաբարձր տոկոս հավաքած երեք պատճառներից մեկն այն է, որ տղան ընկալվում է որպես տոհմը շարունակող, երկրորդը՝ տղան ընկալվում է որպես ֆինանսական աջակից ծնողների համար մեծ տարիքում, երրորդ պատճառն այն է, որ տղամարդը հասարակությունում դիտարկվում է սոցիալապես ավելի շատ հնարավորություններ ունեցող:
 
Ամենաբարձր անհամամասնությունը Գեղարքունիքի և Արագածոտնի մարզում Է: ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ 2013-ին նորածինների սեռերի համամասնությունը 124-100 էր, սակայն նախորդ տարվա հետազոտության համաձայն՝ անհամամասնությունը նվազել է ՝ դառնալով 117-100: Իսկ ամենացածր տարբերությունն ունեցող մարզը Վայոց ձորն է՝ 111-100 ցուցանիշով, որը շատ ավելի մոտ է նորմային: «2011-ի մեր հետազոտության համաձայն՝ եթե ցուցանիշը շարունակվեր այդպես մնալ, մոտ 93 000 աղջիկ չէր ծնվի, կկրճատվեր մայրական բազան»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:
 
Հայրապետյանի կարծիքով՝ անհամամասնության նվազմանը նպաստել են ԶԼՄ-ների, կառավարութան, հասարակական կազմակերպությունների իրականացրած ինֆորմացիոն արշավը, քննարկումները: «Խնդիրը կարևորվեց ժողովրդագրական ռիսկերի տեսակետից: Հենց այդ քարոզարշավն էր, որ հանգեցրեց դրական ցուցանիշի: Օրենքի շուրջ ծավալված քննարկումներն ավելի կարևոր դեր խաղացին: Այն ինֆորմացիոն քարոզարշավի դեր կատարեց հասարակությանը խնդրին իրազեկելու համար»,-ասաց նա:
 
Օրենքով արգելվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, բժիշկների համար սահմանվեց ադմինիստրատիվ պատիժ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում կատարելու համար:
 
Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի կարծիքով ևս ԱՆ-ի ջանքերով իրականացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններն են նպաստել սեռերի անհամամասնության նվազմանը:
 
«Բացի այդ՝ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ քարոզչական աշխատանք է կատարում ՀՀ առողջապահության նախարարությունը աղջկա դերը հասարակությունում բարձրացնելու նպատակով»,-ասաց նա:
 
Նախորդ տարի իրականացվել է 6 500 հղիության արհեստական ընդհատում,1 400-ը՝ բժշկական ցուցումներով: «Ցուցանիշն իջել է նախորդ տարիների համեմատ: 2000 թվականին մեկ կնոջը բաժին էր ընկնում 2.6 հղիության արհեստական ընդհատում, 2015-ին՝ 0.6»,-ասաց Ավագյանն ու հավելեց՝ արհեստական ընդհատումների թվի իջեցումն ակնհայտ է:
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը
Ամենադիտված