Լևանդովսկին՝ եվրոպական ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկու, Ռոնալդուն 2-րդն է
Սպորտ
Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլում եվրոպական գոտու լավագույն ռմբարկու է դարձել Ռոբերտ Լևանդովսկին:
Լեհաստանի հավաքականի 29-ամյա հարձակվողը 10 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ: Սա ընտրական մրցաշարի եվրոպական գոտում ռեկորդային ցուցանիշ է:
Լավագույն եռյակում են նաև Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ՝ 9 խաղում) և Բելգիայի հավաքականի խաղացող Ռոմելու Լուկակուն (11 գոլ՝ 8 խաղում):
Նշենք, որ 3 ֆուտբոլիստների հավաքականներն էլ Աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին