ՀՀ Նախագահը դեսպաններ է նշանակել Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում
Արտաքին Քաղաքական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելով Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո), իսկ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն