Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին 

«Ժամանակ». Մոնումենտի «ոգին»․ Վարչապետը հաստատում է՝ դղյակի տերն ինքն է

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

««Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է եւ հանդիսանում է Մոնումենտի անտառի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականացվում է ձեր կողմից»,- վարչապետին հասցեագրված իր հրապարակային հարցման նախաբանում նշել էր Զարուհի Փոստանջյանը, ապա Կարեն Կարապետյանին հասցեագրել էր մի շարք կոնկրետ հարցեր` երազե՞լ է վերջինս հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին եւ հանրային տարածքում` Մոնումենտի անտառում ունենալ դղյակ-ամրոց, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում, եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի եւ գույքի նրա տարեկան հարկը, ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում եւ ի՞նչ հիմունքներով, որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականացվող այդ ծառայությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի հրապարակած բաց նամակը հասարակական լայն հնչեղություն էր ստացել` հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանին ներկայացվում են, ըստ էության, կոռուպցիոն մեղադրանքներ, որոնք, մեղմ ասած, հարիր չեն «նոր ոգու» նրա կերպարին, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների այն խոստումներին, որոնք հնչեցվում են վարչապետի եւ նրա շրջապատի կողմից:

Նախօրեին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները եւ, ըստ էության, հաստատել է, որ Մոնումենտի այգում կառուցվող դղյակը կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մամուլի քարտուղարը, իհարկե, արձանագրում է, որ նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, որը 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք: Սակայն ենթադրում ենք, որ այս պարագայում գործ ունենք հայկական քրեաօլիգարխիային բնորոշ ձեռագրի հետ, երբ, ինչպես մի առիթով նշել էր Սերժ Սարգսյանը, ամեն բան «թղթով նորմալ» է: Այսինքն՝ ենթադրում ենք, որ կառուցվող դղյակն իրականում պատկանում է հենց Կարապետյանին, պարզապես ձեւակերպված է եղբոր անունով: Հակառակ պարագայում` չէր հետեւի վարչապետի գրասենյակի նման օպերատիվ արձագանքը Զարուհի Փոստանջյանի նամակին կամ էլ` տարածքը չէր հսկվի ոստիկանության կողմից: Հատկապես վերջին հանգամանքն ակնհայտ բացահայտում է դղյակի «Էլիտար» պատկանելիությունը:

Մոնումենտի այգին բարբարոսաբար ոչնչացնելն ու այնտեղ դղյակներ կառուցելը Հայաստանի վերնախավի հոռի արժեհամարգի դրսեւորումներից մեկն է: Արժեհամարգ, որի հիմքում գռեհիկ ուժի, զոռբայության եւ անճաշակության դրսեւորումն է:

Մոնումենտի այգում դղյակ ունի նաեւ Հովիկ Աբրահամյանը, որին հակադրվում էր Կարեն Կարապետյանը` իր «նոր ոգով»: Կարեն Կարապետյանի դղյակի «բացահայտումը» նույն քաղաքական, բարոյական հարթության վրա է դնում նրան ու Հովիկ Աբրահամյանին` «նոր ոգու» մասին խոսակցությունները դարձնելով էժանագին PR: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանն ավելի անկեղծ է եղել` իր դղյակը նշելով իր ակտիվում եւ չթաքնվելով եղբոր անվան տակ:

Մոնումենտի այգին վերածվել է Հայաստանի իշխանության էլիտայի կոռուպցիոն գործունեության «բաց թանգարանի»: Այստեղ վեր խոյացող դղյակները Հայաստանի իշխանության կոռումպացվածության խոսուն դրսեւորումն են: Կարեն Կարապետյանն այդ կոռումպացված «էլիտայի» առանցքային դեմքերից, նույնիսկ խորհրդանիշներից մեկն է: «Հին» ու «նոր ոգիները» համերաշխ հարեւանություն են հաստատում Մոնումենտի այգում` կոռուպցիայի, բեսպրեդելի ընդհանուր ցուցանակի ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնիԲելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Ամենադիտված