Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին Պաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո FlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն Սպասվում է առանց տեղումների եղանակ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով 

Դավիթ Հարությունյանի բլեֆը...

Վերլուծական

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով` հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է. Նախարարը գտնում է՝ եթե մարդկանց 65 տոկոսը համարում է, որ ինչ-որ մի բան բացասական է, սա չի նշանակում, որ դա բացասական է, նշանակում է, որ կա բացասական ընկալում եւ դա եւս պահանջում է ջանք մեր կողմից, որ բացասական ընկալումները վերացվեն: Ի դեպ, նախարարի կողմից այդքան գովերգվող ժողովրդավարական համակարգը ենթադրում է, որ մեծամասնության կարծիքն արտահայտում է իրերի իրական դրությունը, այլ ոչ թե ընկալումները, հակառակ դեպքում՝ ժողովրդավարություն կոչվածը կդառնար պարզ ֆիկցիա՝ ինչպես՝ օրինակ, Հայաստանի դատական համակարգը:

Եվրամիության աջակցությամբ՝ 2016-ից Հայաստանում իրականացվող «Արդարադատության մոնիտորինգ» ծրագիրը, որի արդյունքները ներկայացվել են այսօր, մտահոգիչ պատկեր է արձանագրել Հայաստանի դատական համակարգում: Փորձագիտական խումբը եկել է այն եզրակացության, որ դատական հայցերի թիվը անհամարժեք է դատավորների քանակին, դատարանները ծանրաբեռնված են: Իսկ այդ պայմաններում անհնար է արդարադատության բարձր որակ ապահովել: Սակայն այն փաստը, որ հայ հասարակության 50 տոկսը կիսում է եվրոպական փորձագետների կարծիքը և մտավախությունները, Հարությունյանի համար կատաստրոֆիկ չէ: Ըստ նրա՝ մենք հինգ տարի անց կունենանք մի գործիք, որի միջոցով կկարողանանք անդրադարձ կատարել, թե ինչ հաջողվեց մեզ փոխել արդարադատության ոլորտում և կփոխենք հասարակության բացասական ընկալումը: Ստացվում է՝ նախարարը հինգ տարի պայքարելու է ոչ թե դատական համակարգում արմատացած բացասական երևույթների, կոռուպցիայի, հովանավորչության դեմ, այլ հասարակական ընկալումների: Մինչդեռ ակնհայտ է, որ բացասական անդրադարձն ու բացասական կարծիքները ձևավորվում են բացասական երևույթների հետևանքով։ Բայց դրանց դեմ պայքարելու քաղաքական կամք՝ ՀՀ իշխանությունները դեռևս չեն դրսևորում:

Միգուցե ինչ-որ գերատեսչության ինչ-որ պահարաններում կան հաստափոր հաշվետվություններ այն մասին, թե ինչ հրաշալի քայլեր են արվել դատարանների գործունեության մակարդակը բարձրացնելու համար, միգուցե և հրաշալի նորակառույց դատարանների շենքերն էլ այդ հաշվետվությունների անբաժանելի մասն են: Վստահ ենք միայն, որ ցանկացած արված քայլ կամ ծախսված գումար գրոշի արժեք չունի, եթե չի հանգեցնում արդարադատության իրականացման հարցում հանրային վստահության ավելացմանը: Դատարանների հանդեպ հանրային վստահության մակարդակը շրիշակից կամ օտարալեզու տերմինով ասած՝ պլինտուսից ցածր է, հետևաբար, յուրաքանչյուր ոք առանց դժվարության, ինքնուրույն կարող է գնահատել դատական համակարգի կայացման հարցում արվող քայլերի արդյունավետությունը: Կարծում ենք՝ դժվար չի լինի...

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել
Ամենադիտված