Մեսսին՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ
Սպորտ
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին օրերս երկարաձգել է պայմանագիրը կատալոնյան թիմի հետ:
Նոր պայմանագրի համաձայն 30-ամյա արգենտինացու տարեկան աշխատավարձը 30 մլն եվրո է, գումարած 13 մլն եվրո բոնուս: Բացի դա, պայմանագրի կնքման համար ֆուտբոլիստը ստացել է ևս 50 մլն եվրո: Այս մասին գրում է Marca-ն:
Արդյունքում Մեսսին դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ավելի վաղ ամենաբարձր աշխատավարձը ստացող ֆուտբոլիստը Կարլոս Տևեսն էր, որը «Շանհայ Շենհուա»-ում ստանում է 38 մլն եվրո:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակում են նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը (36 մլն), «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (21 մլն, 34մլն՝ բոնուսների հետ միասին) և «Շանհայ Տելեյս»-ի կիսապաշտպան Օսկարը (24 մլն):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան