Մանուէլն արժանի է աշխարհի առաջնության արծաթե մեդալին. Արսեն Եղիազարյան
Սպորտ
Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի կարծիքով, պատանի շախմատիստները հաջող հանդես եկան աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
«Մինչ աշխարհի առաջնությանը մասնակցելը, Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացրինք: Կարծում եմ՝ մեր հաջողությունում դեր խաղաց նաև այն, որ առաջնությունն անցկացվում է բարձր լեռնային գոտում, ինչին մենք սովոր էինք: Թեպետ առաջնությունը կազմակերպչական տեսանկյունից անհաջող էր, բայց մեզ համար ամեն ինչ լավ դասավորվեց: Խաղերից հետո կարող էինք մոտ երկու ժամ սպասել, որ մեզ նորից հյուրանոց տանեին, և նմանատիպ այլ բաներ: Բայց ֆեդերացիան ամեն ինչ արել էր մեր մասնակիցների համար, որ հաջող հանդես գային: Նույնիսկ շախմատային ուժեղ ծրագրեր էին տրվել նրանց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Եղիազարյանը:
Վերջինս խոսեց նաև Հայաստանի շախմատիստների մասնակցության մասին. «Մանուէլի մեկնարկն այնքան էլ հաջող չէր` 4 հնարավորից՝ 2,5 միավոր, բայց հետո քիչ-քիչ լավացրեց պարտիաների որակը: Վերջին երկու պարտիաները շատ կարևոր էին, և նա հաջող խաղաց: Մանուէլն արժանի էր աշխարհի առաջնության արծաթե մեդալին: Առաջին հորիզոնականը զբաղեցրած նորվեգացի մասնակիցը հրաշալի խաղաց ամբողջ մրցաշարի ընթացքում: Մեր մյուս մասնակիցներից մի քիչ ավելին էինք սպասում: Վատ հանդես չեկավ Հայկ Մարտիրոսյանը, նա դեռևս 17 տարեկան է և իրեն ցույց կտա հաջորդ մրցաշարերում: Իսկ Տիգրան Հարությունյանը և Սիրանուշ Անդրեասյանն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան