Մեր դատավորները քիչ են ստանում
Իրավունք
Դատավորների միջին աշխատավարձը Հայաստանում եվրոպական ցանկացած երկրի համեմատ շատ համեստ է:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Արդարադատության ոլորտում մենք ծախսում ենք շատ քիչ գումար: Եվրոպական ցանկացած երկրի համեմատ մեզ մոտ և՛ դատավորների միջին աշխատավարձը, և՛ նրանց քանակը շատ համեստ է: Այս պահին չունենք հնարավորություն՝ մեզ շռայլություն թույլ տալու»,-ասաց նախարարը:
Խոսելով համակարգում արդյունքներից բավարարվածության մասին՝ Հարությունյանն ասաց. «Եթե բավարարվենք արդյունքներով, երևի ոչինչ չենք անի: Արդյունքներով բավարարված չենք, դրա համար անընդհատ կատարում ենք նորանոր քայլեր՝ բարելավելու իրավիճակը»,-նշեց նա:
Նախարարի կարծիքով՝ խնդիրների վրա մշտապես պետք է աշխատել: Անգամ ամենազարգացած ժողովրդավարական և իրավական պետություններում մշտապես ներդնում են նորանոր գործիքներ՝ արդարադատության կատարելագործման ուղղությամբ: «Մեր կապը ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ՝ ցույց է տալիս, որ իրենք ևս մշտապես աշխատում են այդ ուղղությամբ: Շատ շուտով հանրության դատին կներկայացնենք մեր ռազմավարական ծրագիրը, որը պատրաստվում ենք իրականացնել հաջորդ 5 տարիների ընթացքում»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին