Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը հայտարարում է Ձմեռ պապերի և Ձյունանուշների ստուգատես
«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրին ընդառաջ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը հայտարարում է Ձմեռ պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես, որի շրջանակում Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության և Ազատության հրապարակների տոնական միջոցառումներին մասնակցելու և գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին և անհատներին առաջարկվում է արտոնագրվել։
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը։
Քաղաքապետարանը մասնակցության համար առաջարկում է դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն՝ 011-514-197 հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը