Աշխատանքային խումբը շարունակվում է Մասիսում շրջակա միջավայրի աղտոտման պատճառների ուսումնասիրության և կանխարգելման գործընթացը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 28-ին գումարվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի ղեկավարությամբ: Աշխատանքային խումբը ձևավորվել է ի կատարումն ՀՀ վարչապետի հոկտեմբերի 26-ի հանձնարարականի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Օրակարգում դրված էր ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի տարածքում կոյուղագծերում շրջակա միջավայրի աղտոտման պատճառները պարզաբանելու վերաբերյալ կատարած աշխատանքների քննարկումը:
Աշխատանքային խմբի նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցներ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ու հարակից բնակավայրերի ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու, թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում վերոհիշյալ դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հետ կապված իրավական կարգավորման համար առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը վերոնշյալ դեպքերի առնչությամբ առաջարկների վերջնական փաթեթը կմշակի և ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացնի մինչև սույն թվականի դեկտեմբերի 26-ը»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը