Երթևեկության կարգի փոփոխություն՝ Երևանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկի հատվածում՝ Նաիրի Զարյան փողոցի վերջնամասում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, փոփոխության արդյունքում Նաիրի Զարյան փողոցի վերջնամասի երկկողմանի երթևեկության հատվածի հակադիր երթևեկության հոսքերը ամբողջ երկայնքով կբաժանվեն հոծ գծանշումով, ինչի շնորհիվ Նաիրի Զարյան փողոցի վերոնշյալ ձախակողմյան հատված կարելի կլինի մուտք գործել միայն Ազատության պողոտայից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը