Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

«Ժամանակ». Ներդրումների փոխարեն՝ եկան թանկացումները. Սարգսյան-վարչապետ պլանակռիվը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանն արդեն հինգ օր է, ինչ ստորագրել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը, սակայն Հայաստանում գնաճը ոչ միայն չի կանգնում, այլ շարունակում է վերելքը: Առաջին հայացքից դա անհեթեթ նախադասություն է, որովհետեւ չկա որեւէ պատճառահետեւանքային կապ: Այսինքն՝ նախ ոչ ոք չի էլ ասել, որ ԵՄ-ի հետ համաձայնագրից հետո Հայաստանում գները կանգ են առնելու կամ նվազելու են: Եվ դրանից բացի էլ, որեւէ կապ չկա գնաճի եւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջեւ՝ զուտ տրամաբանական, այսպես ասած՝ մեխանիկական առումով:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ պետք է գները իջնեին: Ստացվում է անհեթեթություն: Բայց, իհարկե, գները չպետք է իջնեին, եւ այստեղ, իհարկե, անհեթեթություն է դրանք կապել Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, եւ ոչ ոք, իհարկե, չի կապել ու չի էլ կապում: Պարզապես, այսպես ասած, աբսուրդի հասնող արտահայտությունն արեցինք ընդգծելու համար, որ իրավիճակը իրականում էլ կարող է մոտենալ աբսուրդի, եթե Հայաստանում շարունակվի գների աճը, շարունակվի սոցիալական լարվածությունը, իսկ իշխանությունը այդ ամենը փորձի ծածկել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի էյֆորիայով: Իսկ դա տեղի է ունենում կամա թե ակամա: Կամ՝ եթե չի ծածկվում այդ էյֆորիայով, ապա զանազան այլ սեթեւեթանքներով:

Օրինակ՝ Հայաստանում մարդկանց եկամուտները չեն աճում, իսկ գները սահմանում են նորանոր վերելքներ, ներդրումների փոխարեն՝ Հայաստան թանկացումներ են գալիս, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տալիս եւ պատմում, թե ինչ լավ աշխատանքային տարիներ է անցկացրել սովետական պետպլանում: Միգուցե Կարեն Կարապետյանը դրանով ցանկանում էր ասել, որ պլանավորել գիտի ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ ինքը, կամ՝ երբ ինքը պլաններ էր կազմում, Սերժ Սարգսյանն ուր էր: Միգուցե, սակայն հասարակությանը ներկայումս ո՛չ Սերժ Սարգսյանի պլաններն են հուզում եւ ո՛չ էլ Կարեն Կարապետյանի: Հանրությանը հուզում է, թե իշխանությունը ինչով կարող է խափանել գնաճի պլանները, եթե, իհարկե, գնաճը հենց իշխանության պլանը չէ, որի միջոցով փորձ կարվի ավելացնել բյուջեի հավաքագրումները, քանի որ տնտեսական վիճակը այնքան էլ հուսադրող չէ այդ իմաստով:

Բայց այդուամենայնիվ, Եվրոպական միության հետ Հայաստանի համաձայնագիրը այստեղ ինչ-որ կապ ունի: Բանն այն է, որ համաձայնագիրն, ըստ էության, ոչ մի կապ չունենալով ներկայիս վատ տնտեսական վիճակի, տնտեսական քաղաքականության շոշափելի արդյունքների բացակայության հետ, այդուհանդերձ, կրելու է այդ ամենի բացասական ազդեցությունը, քանի որ ուղղակի սոցիալական գերլարման հասցված հասարակության աչքին չի երեւում եւ ոչ մի համաձայնագիր: Սակայն, միեւնույն ժամանակ, հանրային սպասումներն այդ լարվածության պայմաններում դառնում են իռացիոնալ, եւ մարդիկ ամեն ինչում փնտրում են որեւէ լուծման հույս՝ անկախ ուղիղ կապ լինել-չլինելուց:

Ահա այս տեսանկյունից, ներկայումս ստեղծվել է մի վիճակ, երբ հնչեղ իրադարձությունը՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, կամա թե ակամա, մսխվում է ներքին կառավարման եւ մասնավորապես գնաճային հարցերում իշխանության, ըստ էության, լռությամբ: Սա, իհարկե, իշխանությանն այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ գնաճը մի գործընթաց է, որի վրա, թերեւս, պլանավորվում է դուրս գրել շատ բան: Եվ տվյալ դեպքում, իհարկե, հարցն այն է, թե այդ մասով ում պլանն է հաջողելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին
Ամենադիտված