ՖԻՖԱ-ն «Մունդիալ-2026»-ի երկու հայտ է ընդունել
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության անցկացման երկու հայտ է ընդունվել:
Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Դեռևս հայտնի չեն հայտերն ուղարկած երկրների անունները: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ «Մունդիալ-2026»-ի հայտ են ներկայացրել Կանադան, Մեքսիկան, ԱՄՆ-ն, ինչպես նաև Մարոկկոն:
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի մարտի 16-ն է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան