Տիգրան Պետրոսյանն առաջատարներից հետ է մնում կես միավորով
Սպորտ
Ծաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
«Ծաղկաձոր օփեն»-ի անդրանիկ մրցաշարը մոտենում է ավարտին: 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը, Շանթ Սարգսյանը: Ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիան Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը:
Այս տուրից հետո 6,5 միավորով առաջատարներն են Մարին Բոսիոչիչը և Վիտալի Վերնադսկին: Տիգրան Պետրոսյանն ունի 6 միավոր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան