Թաեքվոնդոիստները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Սոֆիայում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի Եվրոպայի թաեքվոնդոյի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ, Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին:
Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկների միջեւ), որտեղ Հայաստանը մասնակից չունի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան