Մոուրինյուն հրաժարվել է նոր հարձակվող ձեռք բերելու մտքից
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ շնորհիվ Անտոնի Մարսիալի խաղի առաջընթացի, ակումբին պետք չէ ձմռանն ուժեղացնել հարձակման գիծը: Այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Պորտուգալացին մտադիր էր ձեռք բերել Իվան Ռակիտիչին («Ինտեր»), Գարեթ Բեյլին («Ռեալ») կամ էլ Անտուան Գրիզմանին («Ատլետիկո»):
Սակայն Մարսիալի խաղը ստիպել է Մոուրինյուին՝ փոխել պլանները:
21-ամյա ֆուտբոլիստը մանկունիացիների կազմում վերջին չորս խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարիսալը մասնակցել է 13 խաղի, խփել է 6 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան