Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, Օզբիլիսին՝ Ռուսաստան
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը Sports.kz-ի հետ զրույցում խոսել է Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի՝ Ղազախստանի առաջնություն տեղափոխվելու հնարավոր տարբերակի մասին:
«Իրականում բանակցություններ այդ հարցի շուրջ ընթանում են: Բայց կան շատ մանրուքներ, օրինակ` ֆուտբոլիստների հնարավոր աշխատավարձերը: Եթե Մովսիսյանի պայմանագիրը «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ ավարտվում է, ապա Օզբիլիսը դեռ «Բեշիքթաշ»-ի ֆուտբոլիստ է: Ֆուտբոլիստների՝ Ղազախստանում հայտնվելու հավանականությունը մեծ է, բայց այս տարբերակը չի կարելի անվանել առաջնային: Ե՛վ Յուրան, և՛ Արազը կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունեն: Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, Օզբիլիսին՝ Ռուսաստան: Արդյունքում ինչպես ամեն ինչ կդասավորվի, դեռևս հայտնի չէ»,- նշել է գործակալը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան