Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը 

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում շարունակում է մնալ Շիրակի մարզը

 ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերը նվազեցնելու ու ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով դեկտեմբերի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ «Առողջ լինելու իմ իրավունքը» խորագիրը կրող տեղեկատվական միջոցառումը:
Միջոցառումն իրականացվեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր և արդիական փաստեր ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, իսկ ծրագրի երիտասարդ կամավորները ներկայացրին ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու իրենց մեթոդը՝ իրազեկում խաղերի միջոցով։
Դեկտեմբերի 1-ը 1988 թվականից ի վեր նշվում է որպես ՁԻԱՀ-ի համաշխարհային օր։ Այն նվիրված է ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ 
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց գնահատված թիվը կազմում է 3300, որոնցից միայն 60%-ը գիտի իր կարգավիճակի մասին: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը վկայում է այն մասին, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 100,000 բնակչի հաշվով։ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում» ծրագիրը, խիստ կարևորում է իրազեկման դերը հատկապես Շիրակի մարզի գյուղական համայնքների ազգաբնակչության շրջանում՝ ընդգրկելով նաև ավագ օղակում սովորող դպրոցահասակ աշակերտներին, ովքեր արդեն դպրոցական նստարանից կիմանան վտանգից զգուշանալու կանոնները և զերծ կմնան ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկից։ 
Միջոցառման նպատակն էր խթանել ՄԻԱՎ վարակի մասին տեղեկատվության տարածումը և երիտասարդների ներգրավումը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։
Ծրագրի շրջանակներում ձևավորված «Երիտասարդական ակումբ»-ում ներգրավված են ծրագրի թիրախ գյուղական համայնքների դպրոցների աշակերտները, ովքեր իրենց պատկերացմամբ ցույց տվեցին ՄԻԱՎ վարակի մասին իրազեկ և տեղեկացված լինելու անհրաժեշտությունը խաղերի և բեմականացման միջոցով։ 
«Այսօրվա երիտասարդությունը ունի ակտիվ, իրազեկ և առողջ հասարակություն ձևավորելու բոլոր նախադրյալները և մասնակցային մոտեցումը միայն կնպաստի առկա խնդիրների լուծմանը։Այն, որ շատ դեպքերում իրազեկության կարիքը կա՝ փաստում են նաև երիտասարդները»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի համակարգող Աննա Հակոբյանը: 
Հանրային առողջապահություն ոլորտի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2012 թվականից, որի շրջանակներում Շիրակի մարզի 60 գյուղական համայնքներում կատարվեցին ՄԻԱՎ-ի և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև համայնքաբնակներին տրվեց անվճար և անանուն հետազոտության հնարավորություն։ 
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագիրը նախորդի տրամաբանական շարունակությունն է, թերևս մի քանի բան փոխվել է։ Վերջինս համատեղ իրականացվող ծրագիր է Վրաստանի և «Կարիտաս Օդեսա»-ի հետ և ընդգրկում է Շիրակի մարզի 30 գյուղական համայնք։ Այս ծրագրում նաև իրազեկման աշխատանք է տարվում վերը նշված 60 համայնքների դպրոցների հետ, որոնք ունեն ավագ օղակ։ Բարձր դասարանի աշակերտների հետ աշխատելու կարևորությունը կայանում է նրանում, որ վերջինս հնարավոր ապագա միգրանտն է ու ՄԻԱՎ-ից պաշտպանվելու լրացուցիչ գիտելիքները միայն կհամալրեն դպրոցում ստացածը և ՄԻԱՎ վարակի նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք կձևավորեն աշակերտների մոտ։ Հայաստանը Վրաստանի և Ուկրաինայի հետ մեկտեղ համարվում է ՄԻԱՎ-ի բարձր տարածվածություն ունեցող երկիր, ուստի դա էր պատճառը՝ համատեղ գործելու և ՄԻԱՎ վարակին միասին հակազդելու։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանը այն 7 երկրների շարքում է, որտեղ ՄԻԱՎ վարակը ոչ թե նվազում, այլ տարեցտարի աճում է։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից ամենագլխավորը արտագաղթն է։ Ըստ ՁԻԱՀ-ի Կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած տեղեկատվության՝ 1988 թ-ից մինչ այսօր ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով ապրող անձանց հաշվարկային թիվը 3600 է։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներՄասիսում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներՖլորիդայում մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելՖրանսիայում անտառային հրդեհները վնասում են տնտեսությանըՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Ամենադիտված