«Ժողովուրդ». Ինչ քայլերի են պատրաստվում դիմել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այժմ քննարկում են, թե ինչպես շարունակեն համագործակցությունը իշխանության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, եւ դեկտեմբերի 9-ին այն ուժի մեջ կմտնի: Իսկ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ օրերս հայտարարեց, թե օրենքն արդեն փոփոխման ենթակա չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ասաց, թե այս պահի դրությամբ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումները դադարեցնելու որեւէ պայմանավորվածություն չկա: «Ուղղակի կան սկզբունքներ, որոնք պետք է հետագա քննարկումների հիմքում ընկած լինեն: Եթե այդ սկզբունքները չպահվեն, մեր նախաձեռնությունը կդադարեցնի քննարկումները»,- նշեց Բալդարյանը»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը