«Ծաղկաձոր օփեն»-ի հաղթողը հայտնի է
Սպորտ
Ծաղկաձորում ավարտվեց օրեր շարունակեց հետաքրքրություն առաջացրած քաղաքի համանուն բաց միջազգային մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Բերնադսկին, ով մի քանի տուր շարունակ առաջատարն էր: Նա 9 հնարավորից հավաքեց 7 միավոր:
6,5-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար կիսեցին Մարին Բոսիոչիչը և Տիգրան Պետրոսյանը:
Մրցաշարերում հաղթողի կոչման համար պայքարում էին 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր, 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 12 000 ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան