Գևորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում:
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը վերադառնում է կազմ:
Վնասվածքից և երկարատև վերականգնողական փուլից հետո Ղազարյանն առաջին անգամ ընդգրկվել է «Մարիտիմու»-ի հայտացուցակում: Պորտուգալիայի առաջնության շրջանակներում Ղազարյանի թիմը դեկտեմբերի 2-ին կմրցի «Մորեյրենսի»-ի դեմ:
Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղի ժամանակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան