Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

ՀՀ-ն իր ազգի ներկայացուցչին ուզում էր հանձնել ՌԴ-ին

Իրավունք

Ութ ամիս է պայքար է ընթանում, որպեսզի Հայաստանի Հանրապետության դատախազությունը չհանձնի իր ազգի ներկայացուցիչ Սուրեն Խաչատուրովին ՌԴ իրավապահ մարմիններին, ում նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել ադերբեջանցի Թելման Իսմայիլովը և իր եղբայրը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ութ ամիս է դատախազությունը և դատարաններն ամեն գնով` խախտելով քրեական դատավարության օրենսդրության պահանջները փորձում էին ՌԴ-ին հանձնել Սուրեն Խաչատուրին, ում առողջական վիճակը հնարավորություն չի տալիս անգամ ներկայանալ դատարան: Եվրոպական դատարանը մեկ նախադասությամբ կասեցրեց Սուրեն Խաչատուրովի հանձնումը, հիշեցնելով իր որոշման չկատարման հետևանքները և ընդդեմ Թուրքիայի գործը, որի ժամանակ Թուրքիան չէր կատարել Եվրոպական Դատարանի պահանջը»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ Հայաստանն արտահանձնման էր ուզում գնալ, Բաղդասարյանը պատասխանեց․

«Տպավորություն է, որ մարդը Հայաստանում որևէ արժեք չունի։ Մեր պաշտոնյաների համար կարևորը, որ լավություն անեն ՌԴ պետական պաշտոնյաներին։ Այսինքն իրենց ծառայությունը մատուցեն Ռուսաստանին՝ հաշվի չառնելով մարդու առողջական ծանր վիճակը։ Իրենք խոստացել են հանձնել, ուրեմն կհանձնեն, և իրենց համար կարևոր չէ օրենքով է դա, թե ոչ», - նշեց նա։

Նիկոլայ-Բաղդասարյան

Բաղդասարյանը պատմեց, որ Սուրեն Խաչատուրովը ազգությամբ հայ, բայց ՌԴ-ի քաղաքացի է։ Նա աշխատել է Ռուսաստանի ոչ պետական հիմնարկում, որը ունեցել է շինարարական թույլտվություններ տալու և վերահսկողություններ իրականացնելու գործառույթներ, այն տարածքում, որտեղ ադրբեջանցի Թելման Իսմայիլովը և իր եղբայրն ունեցել են իրենց շուկան։ Խաչատուրովն իր գործունեության ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել, պատասխանատվության է ենթարկել Իսմաիլովի մտերիմներին, որի արդյունքում վերջինս խոստացել է հարուցել քրեական գործ և տարբեր հետապնդումներ նրա նկատմամբ, ընդհուպ մինչև հարձակում է կազմակերպել նրա կնոջ վրա, որի վերաբերյալ ՌԴ-ում հարուցվել է քրեական գործ։

«Այնուհետև Խաչատուրովը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան, որից հետո նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել իբր կաշառքի միջնորդության փորձի վերաբերյալ։ Քանի որ նա չի եղել պետական չինովնիկ, նրա նկատմամբ հարուցել են գործ, ըստ որի՝ Խաչատուրովը ցանկացել է կաշառքի միջնորդ լինել, բայց երբ գումարը բերել են, նա չի գտնվել իր աշխատասենյակում։ Այս ձևակերպմամբ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Թեև նշվում է՝ Խաչատուրովը կաշառք է պահանջել Իսմայիլովի օգտին գործողություններ կատարելու համար, սակայն նա պնդում է, որ ճիշտ հակառակն է եղել»,- ասաց փաստաբանը ընդգծելով՝ ավելին, նա տեղեկացրել է համապատախան ծառայություններին, որ իր նկատմամբ նման փորձ են ուզում կատարել:

Բաղդասարյանի խոսքով՝ Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և պահանջել են, որպեսզի նրան հանձնեն ՌԴ-ին․ «Նա տառապում էր ծանր հիվանդությամբ և չէր կարողանում տեղաշարժվել, սակայն գրկած վիճակում բերում էին դատարան։ Որևէ բժշկական ստուգում չեն կատարել հասկանալու՝ արդյո՞ք Խաչատուրովն ի վիճակի է, որ տեղափոխեն ՌԴ։ Թեև մեր բժիշկները արգելել են դատարաններին դա անել, բայց ՌԴ-ից իրենք ստացել են նամակ, որտեղ ասվում է, որ ՌԴ դատախազությունը երաշխավորում է՝ տեղափոխումը կլինի նրա առողջության համար անվտանգ։ Դատարանները հաշվի չեն առել մեր բժիշկների մասնագիտական կարծիքները, փոխարենը հիմք են ընդունել ՌԴ-ի խոստումը»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ նախապես դիմել էին ՄԻԵԴ, վերջինս արգելել է Խաչատուրովի հանձնումը Ռուսաստանին և այսօր միջազգային պայմանագրերի համաձայն նրան պետք է ազատեին, բայց չարեցին, ուստի ինքը երկուշաբթի օրը համապատասխան միջնորդությամբ հանդես կգա։ Ըստ նրա՝ Սուրեն Խաչատուրովի կալանքի առավելագույն ժամկետը լրանում է դեկտեմբերի 11-ին և «մեծ լավություն արած չեն լինի, եթե մի քանի օր առաջ ազատեն»։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան
Ամենադիտված