Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը Տոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը» Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համար Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոնների Ես Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր 

Իրավիճակն անվերահսկելի է դարձել. կոլապսի վտանգն իրական է

Վերլուծական

Չկան ներդրումներ չի կարող լինել և տնտեսական աճ: Կա կապիտալի արտահոսք  չի կարող տնտեսական անկում չլինել: Սրանք դասագրքային ճշմարտություններ են, որոնց մասին երկար-բարակ փիլիսոփայելն ուղղակի ժամանակի կորուստ կլինի:

Ինչո՞ւ ենք հիշել տնտեսագիտության պարզագույն օրենքների մասին  պատմող դասագրքային այս ճշմարտությունները: Հիշել ենք մի պարզ պատճառով. փորձում ենք Կառավարության ու դրա մասնիկը հանդիսացող առանձին դեմքերի կողմից, ինչպիսին, զորօրինակ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն է, պարբերաբար հնչող լավատեսական, հուսադրող, ժողովրդի «գլխի տակ փափուկ բարձ դնող» անխուսափելի տնտեսական աճի մասին բարբառող հայտարարությունների իսկությունը պարզել հատկապես այն խայտառակ թվերի ֆոնին, որոնց մասին տեղեկանում ենք պաշտոնական փաստաթղթերից ու որոնք, ըստ էության, մեկ բանի մասին են վկայում` մեզ խաբում են:

Մասնավորապես` պարզվում է, որ միայն մասնավոր փոխանցումների միջոցով երկրից հոկտեմբերին դուրս է բերվել մոտ 116 մլն դոլար գումար, ինչն ուղղակի ռեկորդային  ցուցանիշ է. նման բան դեռևս անհիշելի ժամանակներից դժվար է մտաբերել: Ավելին` այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ընդհանուր առմամբ այլ երկրներ է փոխանցվել մոտ 814 մլն դոլարին հասնող գումար` նախորդ տարվա մոտ 641 մլն դոլարի դիմաց, որի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների դրական տարբերությունը կտրուկ նվազել է` 47.3 մլն դոլար՝ անցած տարվա 60.4 մլն դոլարի դիմաց:

Իսկ հիմա անխուսափելի հարց Սուրեն Կարյանին: Ինչո՞ւ հենց Սուրեն Կարայանին, քանի որ եթե չենք սխալվում, հենց նա է պատասխանատու Հայաստանի տնտեսական զարգացման համար: Ինչպե՞ս է նախատեսվում 2018-ին ունենալ տնտեսության 4-5%-անոց աճ այն պարագայում, երբ ընթացիկ տարվա ցուցանիշներն այսչափ ողբերգական են: Միգուցե 2018-ին մեզ հրա՞շք է սպասվում, ու հենց դրա հույսն է ոմանց ներշնչում, թե կարող է տնտեական ռեալ աճ լինել: Հանրահայտ է, չէ՞, որ կապիտալի արտահոսքի նման ծավալների պարագայում, երբ դոլարը հետզհետե մեզ համար թանգարանային նմուշի  է վերածվում, խիստ կասկածելի են հնչում այն հավաստիացումները, թե հաջորդ տարի մի քանի տոկոսով ավելի լավ ենք ապրելու, բարգավաճելու, աճելու: Ցավոք, ոչ մի նյութական հիմնավորում` տնտեսական սպասվելիք աճի հետ կապված, ոչ ոք ու նույնիսկ Սուրեն Կարայանն ինքը հասարակությանը տալ չի կարող, ինչը, ցավոք, նշանակում է, որ ժողովուրդը շարունակելու է հազիվ ծայրը ծայրին հասցնելու տխրահռչակ պրակտիկայով ապրել նաև 2018-ին ու միգուցե նաև դրանից անդին. Հայաստանի հետ ոչ ոք հույսեր այլևս չի կապում, ինչով էլ, ըստ էության, պայմանավորված է, կապիտալի ահագնացող արտահոսքը:

Բայց դա որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում
Ամենադիտված