Թրամփը կհայտարարի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը կհայտարարի Իսրայելի մայրաքաղաք: Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, այս մասին հաղորդում են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ:
Ինչպես ԶԼՄ-ները նշում են, Դոնալդ Թրամփը դեռ հանդես չի եկել ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հայտարարությամբ: Նրանք չեն մանրամասնում նաև, թե արդյոք Թրամփը Երուսաղեմը կհայտարարի որպես մայրաքաղաք թե ոչ, որը Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ամենակարևոր կետերից է:
Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Կուշներն այս հարցով իրենց մտադրությունների մասին կխոսի հանգստյան օրերին Բրուքինգյան ինստիտուտում կայանալիք համաժողովի ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)