Տեսանյութ․ Մոլորեցրել է կնոջը և հափշտակել պայուսակը՝ պատճառելով 1300000 դրամի վնաս
Տեսանյութեր
Ոստիկանության Մասիսի բաժին է դիմել մի կին, նրա մեքենայում բացահայտ հափշտակել էին պայուսակն ու փախել։ Դեպքի օրը կինը շտապել է օդանավակայան՝ ամուսնուն դիմավորելու։ Ճանապարհին կանգնեցրել է մեքենան՝ մի տղամարդուց ճանապարհը հարցնելու համար, վերջինս էլ ասել է, թե հենց այդ կողմ է գնում, նստել է կնոջ մեքենան ու օդանավակայանի ճանապարհը ցույց տալու փոխարեն հասցրել է Հայանիստ։ Կինը հասկանալով որ իրեն մոլորեցրել է, ասել է, որպեսզի իջնի մեքենայից։ Տղամարդն էլ հափշտակել է պայուսակն ու դուրս եկել մեքենայից։
Նոյեմբերի 21-ին ոստիկանները հայտնաբերել են Սարգիս Դանիելյանին և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը