«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց, Պոգբան հեռացվեց դաշտից (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին:
Մեկնարկից 4 րոպե անց Վալենսիան բացեց հաշիվը,11-րդ րոպեին Ջեսսի Լինգարդը հաշիվը դարձրեց 2:0:
Դաշտի տերերի միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Լակազեթը, իսկ 63-րդ րոպեին Լինգարդը իր հաշվին երկրորդ գոլը գրանցեց:
Հանդիպման 74-րդ րոպեից Մոուրինյուի թիմը մնաց տասը հոգով. դաշտից հեռացվեց Պոլ Պոգբան:
Այս հաղթանակից հետո մանկունիացիները 35 միավորով Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում