Տեսանյութ, լուսանկարներ․ Պայմանական հակառակորդը ջախջախված է. Արցախում զորավարժություն անցկացվեց
Տեսանյութեր
Հայաստանի և Արցախի զինված ուժերի միջև ռազմական գործակցության շրջանակում հայկական երկրորդ հանրապետության տարածքում այսօր՝ դեկտեմբերի 2-ին զորավարժություններ անցկացվեցին:
Պետք է շեշտել, որ երկու հանրապետությունների ԶՈՒ միասնական զորախումբը նման մասշտաբի զորավարժություն առաջին անգամ էր իրականացնում: Նպատակը ներդաշնակ գործակցությունն է, միասնական մարտ վարելու հմտությունների զարգացումը:
Այս զորավարժությունները լուսաբանելու շրջանակում Արցախ այցելած լրագրողների հետ զրույցում զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նշեց, որ զորավարժության սցենարի համաձայն պայմանական հակառակորդը հարձակվում է հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը խնդիր ունի ոչ միայն թույլ չտալու հակառակորդի հարձակումը, նրան հետ շպրտելը, այլև լայնամասշտաբ հարձակում իրականացնելը:
«Մենք ոչ թե միայն պաշտպանվում ենք, այլ նաև պլանավորում ենք մասշտաբային հարձակում»,- մանրամասնեց հրամանատարը:
Զորավարժություններին ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ և այլն:
Նախագահի, Պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողները:
Քրիստինա Աղալարյան
Արցախ


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում