Գիտնականների նոր հայտնագործությունը կփոխի Ձեր պատկերացումը սխտորի մասին
Հասարակություն
Գիտնականները պարզել են, որ սխտորը, որը երկար ժամանակ համարվում էր մրսածության և գրիպի ամենաոխերիմ թշնամին և իմունային համակարգի ամրապնդման խթան, իրականում չունի վերոնշյալ հատկություններից անգամ մեկը։
Տնական բժշկության մեջ սխտոր հաճախ նշանակում էին նրանց, ում պետք է նվազեցնել խոլեստերինի մակարդակը և ամրացնել իմունային համակարգը, սակայն վերջին հետազոտությունները հերքել են այդ բոլոր պնդումները։
Մասնագետները հետազոտություն են կատարել, որին մասնակցել են 35-60 տարեկան 170 կամավորներ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սխտորը ոչ մի կերպ չի ազդում արյան խոլեստերինի մակարդակի վրա և չի օգնում սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում։
Սխտորի ենթադրաբար օգտակար հատկությունները բացատրվում են դրա մեջ պարունակվող ալիցինով։ Այդ բաղադրիչն ունակ է նվազեցնելու խոլեստերինը, սակայն սխտորի մեջ դրա պարունակությունն այնքան քիչ է, որ այն ոչ մի ազդեցություն չի թողնում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը