Եթե սիրում եք հորոսկոպներ կարդալ, այսօր մի շատ օրիգինալ բան ունենք ձեզ համար: Հաճախ ֆիլմեր նայելիս մենք ընտրում ենք մեզ համար սիրելի կերպարներ` նրանց նմանեցնելով մեզ: Եկեք տեսնենք` որ կերպարին եք դուք նման` ըստ հորոսկոպի նշանի:
Խոյ
Պետք է ուշադրություն դարձնել բռնկուն կերպարներին, քանի որ թեկուզև առանձնանում եք հետաքրքիր բնավորությամբ և կենսակերպ, այնուամենայնիվ, բավականին հաճախ եք դուրս գալիս հունից` կորցնելով ինքներդ ձեզ: Ձեզ մոտ է Սև Մամբայի կերպարը` «Սպանել Բիլլին» ֆիլմից:
Ցուլ
Ահա, թե ով է հրաշալի մանիպուլյատոր: Այս նշանի ներկայացուցիչները, մնալով մենակ, սկսում են ձանձրանալ: Դուք նման եք Սայֆերին` «Ֆորսաժ 8» ֆիլմից: Այս գեղեցկուհուն ոչինչ չի կանգնեցնում, եթե որոշում է հասնել իր ուզածին:
Երկվորյակ
Այս նշանի ներկայացուցիչ ներն իրենց բնավորության մեջ համադրում են միանգամայն հակադիր գծեր: Հիշեք Վուդի Ալլենի «Վիքի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմը: Վիքին լրջության և ռացիոնալիզմի մարմնավորում է, Քրիստինան` սեքսուալության ու ընդվզման: Միացրեք այս երկու հերոսուհիներին ու կտեսնեք ձեզ:
Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչները պարզապես պաշտում են ընտանիք կազմելը: Նրանք իսկական հաճույք են ստանում ընտանեկան հավաքների ժամանակ: Որքան շատ երեխաներ, այնքան լավ: Հիշում ենք «Оптом дешевле» ֆիլմի գլխավոր հերոսուհուն` Քեյթ Բեքերին:
Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում առանց իշխելու: Նույնիսկ եթե նրանք փորձում են իրենց հասարակ պահել, դա շատ արագ ձանձրացնում է նրանց: « Սեքսը մեծ քաղաքում» սերիալը հիանալի կերպով ներկայացնում է այս նշանի ներկայացուցիչներին` Սամանտայի տեսքով. պարզապես աստվածուհի:
Կույս
Եթե դուք «Ընկերներ» ֆիլմի երկրպագուն եք, ուրեմն` արդեն ինքներդ գտել եք ձեզ բնավորությամբ նման մարդուն: Դա Մոնիկան է: Գեղեցկուհի, ով պարզապես հիվանդագին է մոտենում տան մաքրությանը: Նա անհանգստանում է, երբ ինչ-որ բան իր ծրագրածով չի ընթանում:
Կշեռք
Աղջիկները, ովքեր ծնվել են այս նշանի տակ, կրակն են ընկել իրենց անվճռականության ձեռքը: Նրանց պետք է մի բան, որը նրանց ստիմուլ կտա ու ուժեր` ընդունելու լուրջ որոշումներ: «Սատանան Prada է կրում» ֆիլմի հերոսուհի Անդրեան հենց դուք եք, Կշեռքներ:
Կարիճ
Դուք կարող եք լինել գեղեցկուհի, հմայիչ ու գրավիչ կին, բայց միևնույն ժամանակ երբեմն այնքան չար, որ ոչ բոլորը կարող են լինել ձեր կողքին: Ու այնուամենայնիվ, միշտ կա մեկը, ով ձեզ կսիրի այնպիսին, ինչպիսին կաք: Ձեր կերպարն է «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի Չար Թագուհին:
Աղեղնավոր
Դուք միանշանակ «Ժաննա դ’Արկ» ֆիլմի գլխավոր հերոսուհին եք: Դուք իսկապես հավատում եք, որ բոլորին կարելի է փրկել ու բոլորին կարելի է օգնել: Առաջնորդվում եք մեծահոգության սկզբունքներով, որոնք կյանքում առաջին տեղն են զբաղեցնում ձեզ համար:
Այծեղջյուր
Դուք շատ խորամանկ եք, որովհետև կարողանում եք ինչպես ուժեղ մարդու, այնպես էլ թույլ կնոջ դիմակ կրել: Գիտեք` ինչպես պահեք ձեզ տարբեր միջավայրներում ու տարբեր մարդկանց հետ: Ձեզ շատ է համապատասխանում Մարգոյի դերը`«Մարգոշա» ֆիլմից: Նա գիտի` երբ է պետք «տղամարդ» լինել ու երբ` կին:
Ջրհոս
Դուք ստեղծագործ անհատականություն եք, ում համար դժվար է գտնվել շրջանակների մեջ: Ձեզ պարզապես անհրաժեշտ է ազատություն զգալ` կյանքը վայելելու համար: Իմաստուն կողակիցը կարողանում է ձեզ տալ այս զգացողությունը, որովհետև ձեր միջև կա փոխադարձ հասկացվածություն ու հավատարմություն: Ձեր հերոսը Ալին է` «Բուռլեսկ» ֆիլմից:
Ձկներ
Նուրբ, ռոմանտիկ անհատականություն, ով ուղղակի զգում է նրա կարիքը, ով կհասկանա իրեն: Դուք արժանի եք դրան. չէ՞ որ բարի և քնքուշ մարդ եք, ինչպես «Ամելի» ֆիլմի հերոսուհին: Եթե դեռ չեք դիտել ֆիլմը, որի հերոսուհին շատ նման է ձեզ, ուրեմն` հիմա գիտեք ինչով զբաղվել առաջիկա հանգստյան օրերին:





























































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը