Շվեյցարիայի նախագահը ժամանել է Վրաստան
Արտաքին Քաղաքական
Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը ժամանել է Թբիլիսի, որտեղ կկայանա նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում Վաստանի նախագահի վարչակազմը։
Երկու առաջնորդների զրույցը ծրագրված է ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով։ Կողմերը նախագահական պալատում կհանդիպեն դեկտեմբերի 4 –ին։ Դորիս Լոյթհարդը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ։
«Այդ այցը շատ կարևոր է, քանի որ Վրաստանին և Շվեյցարիային կապում է առանձնահատուկ գործընկերությունը, իսկ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության դինամիկան բավականին ակտիվ է»,- ասվում է վարչակազմի մամլո ծառայության հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն