Կցանկանայի, որ Պոգբան խաղա մեր դեմ. Գվարդիոլայի արձագանքը ֆուտբոլիստի խոսքին
Սպորտ
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի խոսքերին:
Պոգբան ավելի վաղ ասել է՝ ցանկանում է, որ «Սիթի»-ի ֆուտբոլիստները կարևոր ֆուտբոլիստները վնասվածք ստանան, ինչպես դա հիմա կատարվում է «Յունայթեդ»-ում:
Ինքը՝ Պոգբան, կիրակի օրը չի մասնակցել է Անգլիայի առաջնության շրջանակներում «Սիթի»-ի հետ կայանալիք դիմակայությանը՝ որակազրկման պատճառով:
«Պոգբան իսկապես այդպե՞ս է ասել: Հուսով եմ՝ առանց վնասվածքների կխաղանք: Կցանկանայի, որ Պոգբան մեր դեմ խաղա, քանի որ սիրում եմ, երբ մրցակիցը լավագույն մարզավիճակում է լինում: Այդ դեպքում հաղթանակն ավելի արժեքավոր է լինում:
Ամեն դեպքում՝ կարծում եմ՝ դրանք պարզապես խոսքեր են: Համոզված եմ՝ Պոգբան իրականում չի ցանկանում, որ ինչ- որ մեկը վնասվածք ստանա»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան