Կառլո Անչելոտտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի հավաքականը
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի ցանկանում աշխատել Իտալիայի հավաքականում:
Մարզիչը խոսել է Իտալիայի հավաքականը գլխավորելու տարբերակի մասին:
«Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հետ կապվել է, մենք խոսել ենք: Խոստովանեցի՝ ինձ համար պատիվ է այն փաստը, որ այդքան շատ մարդ է ցանկանում ինձ տեսնել Իտալիայի հավաքականի ղեկին:
Բայց դա բոլորովին այլ աշխատանք է: Ազգային հավաքական ու ակումբ մարզելը բոլորովին տարբեր բաներ են: Ինձ նախկինի պես դուր է գալիս ամեն օր աշխատելը»,-Անչելոտտիի խոսքը մեջբերում է La Domenica Sportiva-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան