ԲԿՄԱ-ի մարզիչը՝ «Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեծագույն ակումբ է և սեփական դաշտում կարող է ունենալ ոչ միայն անպարտելի խաղերի շարք, այլև բազմաթիվ այլ շարքեր: Բայց նրանք կարող են ցանկացած պահի պարտվել, մենք չպետք է մտածենք այդ շարքի մասին: Մեր նպատակն է պայքարի մեջ մտնել և հիշել, որ ցանկացած մրցակցի հետ խաղը կարող ենք շրջել: Միշտ էլ հնարավորություն կա և մեր նպատակն է՝ օգտվել դրանից», — մարզչի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ խաղը տեղի է ունենալու այսօր երեկոյան, մենարկը՝ 23:45-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան