Արոնյան vs Անանդ
Սպորտ
Աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները «London Chess Classic»-ում:
Մրցաշարի 4-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը ուժերը կչափի Վիշվանաթան Անանդի հետ:
Հիեցնենք, որ 3 տուրերից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 11-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան