Բեռլինի կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի մուլտֆիլմով
Ուես Անդերսոնի «Շների կղզին» մուլտֆիլմը, որում դերերը հնչունավորել են Բիլ Մյուլլերը, Թիլդա Սուինթոնը եւ Յոկո Օնոն, կբացի Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնը:
«68-րդ Բեռլինալեն փետրվարի 15-ին կբացվի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Շների կղզին» մուլտֆիլմով: Ցուցադրությունը կդառնա մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան»,-կինոստուգատեսի մամուլի ծառայությունում հայտնել են դեկտեմբերի 4-ին: Այնտեղ հիշեցրել են, որ Ուես Անդերսոնն ավելի վաղ արդեն երեք անգամ Բեռլինալեում ներկայացրել Է իր աշխատանքները՝ «Թենենբաումի փոքրիկ ընտանիքը» (2002 թ.), «Ջրային կյանքը» (2005 թ.) եւ «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (2014 թ.): Վերջինս բացել Է 64-րդ Բեռլինալեն եւ ստացել ժյուրիի «Արծաթե արջ» մրցանակը:
Մամուլի ծառայությունում մեջբերել են փառատոնի տնօրեն Դիթեր Քոսլիկի խոսքը, որը նշել Է, թե «Շների կղզին» կդառնա կինոստուգատեսի պատմության մեջ առաջին մուլտֆիլմը, որը կբացի այդ կինոփառատոնը: Մուլտֆիլմը պատմում Է 12-ամյա մի դեռահասի մասին, որը ճամփորդության Է մեկնում Ճապոնիա՝ փնտրելու իր շանը: Հերոսներին հնչունավորել են Էդվարդ Նորթոնը, Լիվ Շրայբերը, Բիլ Մյուլլերը, Թիլդա Սուինթոնը, Սքառլեթ Յոհանսոնը, Յոկո Օնոն եւ ուրիշներ: Ֆիլմի միջազգային վարձույթը նշանակված Է 2018 թվականի ապրիլին: 68-րդ Բեռլինալեն տեղի կունենա փետրվարի 15-ից մինչեւ 25-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը