2 բիզնեսմենի սպանության մեջ մեղադրվող և մեր հայրենակցի դեմ ցուցմունք տված ադրբեջանցի Իսմայիլովին կկալանավորեն
Հասարակություն
Ինչպես գրում է gazeta.ru-ն, ՌԴ Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել Մոսկվայում ապրող ադրբեջանցի բիզնեսմեն Թելման Իսմայիլովին նկատմամբ: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: «Քննության տվյալներով՝ Թելման Իսմայիլովն անցած տարի իրականացված երկու ձեռնարկատիրոջ՝ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունների կազմակերպիչն է: Հանցագործության իրականացման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ և Վագիֆ Իսմայիլովների հետ միասին: Հանցագործությունն իրականացրել է Մեհման Քերիմովը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ Թելման Իսմայիլովը «Россия 24»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի Ռուսաստանում կատարված Սավկինի և Բրիլյովի սպանությունների կազմակերպման հետ:
Հիշեցնենք, որ Թելման Իսմայիլովն այն գործարարն է, ում տված ցուցմունքներով ՌԴ իրավապահ մարմինները հետախուզում էին հայտարարել ՌԴ-ում ապրող մեր հայրենակից Սուրեն Խաչատուրովի նկատմամբ: Այս մասին մեզ հետ զրույցում նշել էր Խաչատուրովի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջինիս խոսքով՝ ՀՀ Դատախազությունն էլ, խախտելով քրեական դատավարության նորմերն, ամեն կերպ փորձել է առողջական ծանր վիճակում գտնվող և տեղաշարժման հնարավորություն չունեցող մեր հայրենակցին արտահանձնել Ռուսաստան:
Դատական քաշքշուկները տևել են ութ ամիս: Խաչատուրովի պաշտպանը դիմել է Եվրոդատարան, որն էլ մեկ նախադասությամբ կասեցրել է Սուրեն Խաչատուրովի հանձնումը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը