Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում Իրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ են 

Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…

Վերլուծական

Մեր ժամանակներում քչերն են ռոմանտիկ զեղումներով տարված, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հայկական էլիտայի մեծ մասը վաղուց դադարել է իրական պատկերացում ունենալ այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է երկրում. չինովնիկներից ու հատկապես իշխանական պատգամավորներից շատ քչերն են այսօր տեղյակ, թե որոնք են հասարակությանը հուզող հիմնական խնդիրները: Իհարկե, երևույթն այս չափազանց ցավալի է, ու սրան ոչ մի արդարացում լինել չի կարող, սակայն հայտնի է նաև, որ նույն այդ չինովնիկների ու իշխանական պատգամավորների գերակշիռ մեծամասնությանը այս կամ այն կերպ հաջողվում է կոծկել սեփական անտեղյակությունն ու գոնե տեսախցիկների առաջ ձևացնել` ոչ միայն տեղյակ են խնդիրներից, այլև քրտնաջանորեն պայքարում են դրանց վերացման ուղղությամաբ:

Պարզվում է, սակայն, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նույնիսկ այս կատեգորիայի արտոնյալների թվին ոչ մի կերպ չի դասվում. նա ոչ միայն անտեղյակ է անընդհատ բարձրաձայնվող թանկացումներից, այլև այս թեմայով երբևիցե լուրջ վերլուծություն չի կարդացել, որպեսզի հաստատ համոզվի` կա՞ն, արդյոք թանկացումներ Հայաստանի սննդամթերքի շուկայում, թե՞ այս ամենը սին բամբասանքներ են: Նա այս մասին լրագրողների հետ իր վերջին զրույցում է հայտարարել ու սեփական կասկածը հայտնել ազգին ցնցած գնաճի գոյության վերաբերյալ:

Թե որն է տիկնոջ չիմացության պատճառը, ենթադրությունները կարող են բազում լինել: Դրանցից մեկն, օրինակ, բարբառում է, որ դրա պատճառը պատգամավոր անհատակ ունեցվածքն է. մարդը վաղուց է դադարել փող հաշվել ու խոշոր հաշվով թքած ունի` կարագը 3000 դրամ կարժենա, թե` ուղիղ տասն անգամ թանկ:

Երկրորդ վարկածն իրապես ֆանտաստիկ է. Ջեմմա Բաղդասարյանը Երկիր մոլորակից չէ ու մեզ հյուր է ժամանել, ասենք, կիսաառասպելական Նիբիրուից, և բնական է, որ չէր կարող անմիջապես տեղեկացված լինել Հայաստանի պես փոքր երկրի սոցիալական հիմնախնդիրների ու դրանք ծնող պատճառների մասին` չնայած նկատենք, որ այլմոլորակային տեխնոլոգիաները նրան՝ այդ անելու հնարավորություն, այնուամենայնիվ, կարող են տալ և նույնիսկ այս պարագայում, նախկին փոխնախարարն իրավունք չուներ անտեղյակ լինել հայ իրականությունից:

Եվ վերջապես՝ երրորդ տարբերակը. հավանական է, որ այստեղ գործ ունենք «մեղր ասա, որ քիմքդ քաղցրանա» հանրահայտ սկզբունքի հետ, ու պատգամավոր Բաղդասարյանը միանգամայն մտածված է բանից անտեղյակ ձևանում ու փորձում մնալ այն իրականության սահմաններում, որն իր համար հորինել է:

Ցավալի է, ի՞նչ խոսք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիրԿապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է Գործադուլ Բելգիայում․ Բրյուսելի և Շառլերուայի չվերթները չեղարկվել են 14 ժամովԱնկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել ԿարապետյանԿիևը պատրաստ է քառակողմ բանակցություններին հենց վաղը․ ԶելենսկիՄեծ գուշակի խոսքերը կատարվում են․ ո՞ր նշաններին էր Վանգան բացառիկ հաջողություն խոստացել 2027 թվականին Փաշինյանը սադրիչ խմբերի միջոցով բախումներ կհրահրի. ինքը 2018թ-ի Փաշինյանը չի, որ մարդկանց փողոց հանի. Սուրենյանց (տեսանյութ) Բրյուսելը նոր հարված է պատրաստում Մոսկվային․ թիրախում բանկերն ու գաղտնի նավատորմն ենԶելենսկին բացահայտել է քառակողմ բանակցությունների նոր ծրագիրը․ հանդիպում՝ մինչև Սուրբ ԾնունդՊատմական ռեկորդ աշխատաշուկայում. Գևորգ Պապոյան Նեթանյահուի իշխանությունը վտանգվա՞ծ է․ նրա մրցակիցը անսպասելի քվեարկություն է ծրագրումՉինական լրտեսական ցա՞նց ԱՄՆ-ում․ գաղտնիքներ են փորձել կորզել կեղծ աշխատանքի առաջարկներովՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
Ամենադիտված