Բասկետբոլի հավաքականն առաջադիմել է վարկանիշային աղյուսակում
Սպորտ
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը:
Եվրոպայի 2021 թվականի նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը նոյեմբերին անցկացրել է 2 հանդիպում: Նիկշա Բացվևիչի սաները հյուրընկալվելիս 80:63 հաշվով հաղթել էին Ալբանիային, իսկ Երևանում 71:78 հաշվով զիջել էին Դանիայի ընտրանուն: Ալբանացիները վարկանիշային աղյուսակի 81-րդ տեղում են, իսկ Դանիան՝ 71-րդ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան