ՖԻՖԱ. ՄՕԿ-ի որոշումը չի ազդի Ռուաստանում Մունդիալի անցկացման վրա
Սպորտ
Միջազգային Օլիմպիական կոմիտեի որոշումը, կապված Ռուսաստանի մասնակցությանը 2008թ-ի Օլիմպիական խաղերին, ազդեցություն չի ունենա Ռուաստանում անցկացվելիք 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա:
«Այդ որոշումը չի ազդի աշխարհի առաջնության նախապատրաստման աշխատանքների վրա: Շարունակում ենք աշխատել, որպեսզի ապահովենք Մունդիալի անցկացման համար լավագույն պայմանները»,- ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է AP News-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը հեռացվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերից: Այն ռուս մարզիկները, ովքեր «մաքուր» կլինեն խթանիչ միջոցներից, կարող են մասնակցել 2018 թվականի Օլիմպիական խաղերին ազատ մարզիկի կարգավիճակով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան