Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան 

Որևէ մեկն ընտանիք չի մտնի, քանի դեռ ընտանիքի անդամներից մեկը չի հայցել պետության աջակցությունը. ԱԺ փոխխոսնակ

Հասարակություն

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ հանրային քննարկումների արդյունքում ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի լրամշակված նախագիծը գրեթե փարատում է հանրության մոտ առկա մտահոգությունները, որոնք հնչել են տարբեր մեկնաբանությունների, մտահոգությունների և տարակարծությունների միջոցով: Ազգային ժողովում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագծի հետ կապված մտահոգությունների պատճառն այն է, որ դրա կարգավորումները վերաբերվում են մի արժեքի, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավանդական, դարերի խորքից եկած հատուկ վերաբերմունք ունեն: «Մեզանից յուրաքանչյուրը ընտանիքում ավանդական արժեքների  վերաբերյալ ունի իր մոտեցումը: Յուրաքանչյուրը իր ընտանիքում ունի իր անհատական բանաձևը, երբ իր տան շեմից մտնում է ներս, ունի իր ընտանեկան ավանդական արժեքները, որոնք այլոք կարող են չկիսել»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ այս նախագիծը շատ հաճախ ներկայացվում էր որպես ընտանեկան հարաբերությունները կարգավորելու փորձ, բայց չի կարող նման բան լինել: Արփինե Հովհաննիսյանը հստակեցրեց, որ իրավունքում կա երկու մոտեցում՝ կամ դու կարգավորում ես հասարակական հարաբերությունները, որպեսզի սահմանես խաղի որոշակի կանոններ՝ ասելով, թե որ իրավիճակում ով ինչպես պիտի վարվի, կամ դու սահմանում ու կարգավորում ես հասարակական հարաբերությունները այն դեպքում, երբ դա շեղվում է բնականոն հունից: «Մենք այս պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այստեղ որևէ մեկը չի կարող կարգավորել և չի էլ կարգավորելու ընտանիքի անդամների վերաբերմունքն ու հարաբերությունները միմյանց հանդեպ: Որևէ մեկը չի կարող ինչ-որ մեկին պարտադրել հարգանք, սիրալիր վերաբերմունք, գորով և այլ նմանատիպ դրսևորումներ, որոնք բնութագրական են յուրաքանչյուրի ներաշխարհին: Յուրաքանչյուրդ ունեք ձեր պատկերացումները, և, որքան էլ մենք բարբառենք զանազան ճշմարտություններ, ճշմարտությունը մեկն է՝ այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր անհատական պատմությունը, իր անհատական բանաձևը, որտեղ կա մի ընդհանրություն՝ դա ավանդական ընտանիքն է, որն ամրագրված է Սահմանադրության մեջ. խոսքը տղամարդու և կնոջ միության մասին է»,- նշեց Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հստակեցրեց, որ ներկայացված օրինագիծը կկարգավորի այն դեպքերը և հարաբերությունները, որոնք շեղվել են բնականոն հունից և որտեղ պետության աջակցության կարիքը մարդը զգում է, և ոչ թե որևէ մեկը գալու է մտնի ընտանիք: Նա վստահեցրեց, որ որևէ մեկը իր հայեցողությամբ ընտանիք չի մտնելու, քանի դեռ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի հայցել պետության աջակցությունը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ
Ամենադիտված