ՌԴ իշխանությունները չեն խանգարի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի իշխանությունները ռուս մարզիկներին չեն խանգարի չեզոք կարգավիճակում մասնակցել 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Հարավային Կորեայում: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք առանց որևէ կասկածի որևէ շրջափակում չենք հայտարարի, չենք խանգարի մեր օլիմպիականներին մասնակցել խաղերին, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մասնակցել անձնապես»,- ասել է ՌԴ նախագահը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ռուսական սպորտի շուրջ ծավալված դոպինգ սկանդալի հետևանքով արգելել է Ռուսաստանի հավաքականին մասնակցել Օլիմպիական խաղերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն