Կառավարությունը պատրաստ է քննարկել ընտանիքում բռնության դեմ պայքարի օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը պատգամավորներին կոչ արեց մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ ներկայացնել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում եզրափակիչ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: «Քննարկման ընթացքում եղան բազմաթիվ հարցադրումներ և առաջարկներ՝ կապված տարբեր դրույթների հետ: Մենք պատրաստ ենք քննարկել առաջարկները»,- ընդգծեց Քոչարյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հիշեցրեց, որ օրենքի նախագիծը քննարկում են արագացված կարգով, և նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ: Նա պատգամավորներին կոչ արեց իրենց առաջարկները մինչև դեկտեմբերի 11-ը ներկայացնել գլխադասային հանձնաժողով: «Մենք սպասում ենք առաջարկների և պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»,- եզրափակեց Քոչարյանը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ավարտել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին կայանալիք նիստի մեկնարկին, իսկ երկրորդ ընթերցմամբ քննարկումները կմեկնարկեն դեկտեմբերի 12-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը