ՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետ Սևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ Աշոտյան Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավոր Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբ Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ» Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ» 

Վերաքննիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ

 Ազգային ժողովը քննարկում է Վերահսկիչ պալատի 2018թ. տարեկան գործունեության ծրագրի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ ծրագրի նախագիծը դեռևս հոկտեմբերին ներկայացվել է Ազգային ժողով: «Սահմանադրական փոփոխություններից հետո 2018թ. ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ: Այսինքն, պալատն արդեն կունենա հաշվեքննություն իրականացնելու լիազորություն: Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի քննարկմանը, քանի որ նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները»,- նշեց Յոլյանը:

Նա հավելեց, որ տարեկան ծրագրի նախագծում առանձնացրել են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսում են անել համալիր ուսումնասիրություն՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: «Համալիր ուսումնասիրությունները հանրությանը և օրենսդիր մարմնին հնարավորություն կտան ստանալ յուրաքանչյուր հատվածի բոլոր ծրագրերի օրինականության և արդյունավետության վերաբերյալ  տեղեկատվություն՝ անկախ նրանից՝ այդ ծրագրերը իրականացվում են դրամաշնորհների և վարկային միջոցների, թե պետական բյուջեի հաշվին: Նման մոտեցումը, մեր կարծիքով, ավելի համակարգային կլինի, ինչի արդյունքում մենք կկարողանանք յուրաքանչյուր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի և նպատակների իրագործման վերաբերյալ ունենալ ավելի համապարփակ պատկեր»,- ասաց Յոլյանը:

Վերահսկիչ պալատի նախագահը հայտնեց, որ 2018 թ. գործունեության ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությամբ ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը, դատարանը և ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը:

Յոլյանը հստակեցրեց, որ, թեմաներն ընտրելիս, նկատի են ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը: Օրինակ, Վերահսկիչ պալատը Քաղաքացիական վարչության գլխավոր վարչությունում վերահսկողություն անցկացրել է 2009 թ., ԱԻՆ-ում՝ 2012 թ., Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ 2014 թ., Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում 2015 թ.: «Մենք ցանկանում ենք ունենալ ավելի ընդհանուր պատկեր՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: Կարծում ենք, որ այսպես ավելի արդյունավետ կլինի»,- ասաց ՎՊ նախագահը:

Նա հավելեց, որ ՎՊ 2018 թ. գործունեության ծրագրի նախագիծը կազմելու ընթացքում հաշվի են առել նաև ԵԱՏՄ պայմանագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: «Արդեն երկու տարի անընդմեջ ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերների հետ համատեղ անցկացնում ենք երկու առանձին վերահսկողական ծավալուն միջոցառումներ, որոնց անցկացումը շարունակվելու է նաև հաջորդ տարի»,- ասաց Յոլյանը:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առել նաև ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի պահանջը, որի համաձայն Վերահսկիչ պալատի կողմից 2018 թ. իրականացվելիք ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունը պետք է ընդգրկի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17.5 տոկոսը, հետևաբար ծավալային առումով ներկայացրել են այնպիսի թեմաներ, որոնց պարագայում կկարողանան ապահովել պետական բյուջեի նախատեսված ծածկույթը:

Լևոն Յոլյանը խոսեց նաև Վերահսկիչ պալատի առջև հաջորդ տարի ծառացող այլ հարցերի մասին: «Ինչպես արդեն ասացի՝ մենք վերահսկողությունից անցնելու ենք հաշվեքննության: Դա ժամանակատար, ծախսատար և ոչ հեշտ գործընթաց է լինելու, և հույս ունենք, որ կկարողանանք ձեր և կառավարության աջակցությամբ սահուն իրականացնել այդ վերափոխումը:

Նրա խոսքով՝ հաշվեքննության միջոցով հանրային հատվածում ֆինանսական կարգապահությանը նպաստելուց բացի պետք է խորությամբ ուսումնասիրեն հանրային ռեսուրսների խնայողության, ծախսային և նպատակային արդյունավետության հարցերը նույնպես: Լևոն Յոլյանն անչափ կարևորում է հաշվեքննության ընթացքում  տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառման, հանրային հատվածում պալատի համար առկա տեղեկատվական բազաների հասանելիության կարևորությունը: Նրա գնահատմամբ՝ առանց այդ ամենի  դժվար է լինելու լավ արդյունք ապահովելը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ քրեական ոստիկանները բնակարանային գողություններ կատարող հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Բաքվից մի քանի կիլոմետր հեռու՝ առանց խմելու ջրի. Ադրբեջանի «զարգացման» մյուս դեմքը. իրանագետՍևան քաղաքում 12 ժամ ջուր չի լինի Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ ԱշոտյանԱնօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքիցԱդրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել. պատգամավորՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում հուլիսի 30-ի դրությամբԱրմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը… «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Լրագրողների նկատմամբ ԱԺ սահմանափակումները նոր չեն․ բայց վերանայման կարիք կա. «Ժողովուրդ»Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»Ներքին տագնապի հաղթահարման միջոցները․ ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունըԱվոկադո՝ առողջ սննդակարգի արժեքավոր բաղադրիչ, որը հարուստ է օգտակար նյութերովՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱՄՆ-ում քննարկվում են ներգաղթի քաղաքականության իրավական փոփոխություններՀամաշխարհային տնտեսությունը շարունակում է հարմարվել նոր մարտահրավերներինԵվրոպական երկրները խստացնում են պայքարը կիբերհանցագործությունների դեմԳիտնականները շարունակում են ուսումնասիրել կլիմայի փոփոխության ազդեցությունըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբ Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը․ ՆԳՆԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներՄասիսում հարսանեկան արարողության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներՖլորիդայում մեկ օրում երկու մահապատիժ է իրականացվել՝ առաջին անգամ 1964 թվականից ի վեր Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելՖրանսիայում անտառային հրդեհները վնասում են տնտեսությանըՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին
Ամենադիտված