«Բանանց»-ի լավագույն հնգյակը
Սպորտ
«Բանանց» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ներկայացրել Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման իր 5 թեկնածուներին: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը.
«Բանանցի» հնգյակն ունի հետևյալ տեսքը.
1. Ռումյան Հովսեփյան
2. Կուասի Սիբո
3. Վահագն Այվազյան
4. Օգնեն Կրասիչ
5. Վալմերսոն Գարսիա Պրայա
Ռումյան Հովսեփյանը մասնակցել է Հայաստանի ընթացիկ առաջնության 14 խաղի և դարձել է 5 գոլի ու երկու գոլային փոխացման հեղինակ: Կուասի Սիբոն առաջնության 8 ամբողջական հանդիպման է մասնակցել և դարձել է մեկ գոլի հեղինակ: Վահագն Այվազյանը մասցակցել է Հայաստանի ընթացիկ առաջնության բոլոր 15 խաղերին: Օգնեն Կրասիչը խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ և դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Վալմերսոնն անցկացրած 10 խաղում խփել է երկու գոլ և կատարել է երեք գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան