Վարչապետի հանձարարականները՝ մարզպետներին
Քաղաքական
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Կառավարության հերթական նիստին, հանձնարարականններ տվեց մարզպետներին մարզպետարանների 2018 թվականի գործունեության վերաբերյալ:
Նա մարզպետներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում մշակել և Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագրերը:
«Ծրագրերը ներկայացնել հետևյալ ուղղություններով՝ մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ, աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքները կատարող միջոցառումներ, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակակից տեխնոլոգիաների, ինտենսիվ այգիների հիմնման, հակակարտակայանների ստեղծման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության շահառուների թվերի ներկայացում, սպանդանոցների կառույցների թիվը մարզում, գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսի աճը նախորդ տարվա համեմատ, կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացումը, մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի ծրագրերի իրագործում, մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների ու աշխատատեղերի թվերը, զբոսաշրջությանն ուղղված ծրագրեր»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը