Ադրբեջանը մատնում է իր մտադրությունները հարձակողական սպառազինության ձեռքբերման համար կատարած ծախսերի ավելացմամբ
Ադրբեջանը մերժում է Արցախյան հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս-քվոն անփոփոխ պահելու համար` միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս-քվոյի փոփոխմանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը: «Ադրբեջանի մտադրություններըհստակ երևում են իր իրականացրած ծախսերից. Բաքուն միլիարդներ էվատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչըհերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այնշատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինությանձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփականերկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար, ինչիմասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները»,-շեշտել է ԱԳ նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև նա նշել է քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է կատարի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: «Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարըխստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերվածպայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունըհամանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար»,-հայտարարել է արտգործնախարարը:
Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, Նալբանդյանը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում է անցել։ «Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»,-ավելացրել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը