70 մլն դոլար․ վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ի հաղորդմամբ, աշխարհի ամենաթանկարժեք մեքենան՝ 1963թ. արտադրության Ferrari 250 GTO-ն, որը 1964թ. հաղթել է հանրահայտ «Տուր դը Ֆրանս» ավտոմրցաշարում, վաճառվել է ռեկորդային գումարով՝ 70 մլն դոլարով:
Մեքենան գնել է Չիկագոյի բնակիչ Դևիդ ՄքՆեյլը, որը զբաղվում է հազվագյուտ Ferrari-ների հավաքմամբ:
Նշենք, որ Ferrari 250 GTO մոդելն արտադրվել է 1962-1964թթ.՝ ընդամենը 39 օրինակով:
Ոլորտի մասնագետներից մեկը՝ Bonhams աճուրդի տան մեքենաների գծով ղեկավար Ջեյմս Նայթը, նկատել է, որ Ferrari 250 GTO-ն ավտոշուկայում նույն հեղինակությունն ունի, ինչ Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավը նկարչության մեջ:
Ենթադրվում է, որ առաջիկա 5 տարում այդ մոդելը հնարավոր կլինի վաճառել արդեն 100 մլն դոլարով:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»