Շունը «քաղաքավարի» ձմերուկ է կերել ու գրավել համացանցի օգտատերերի սրտերը (տեսանյութ)
ՏեսանյութերTwitter-ում՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակչուհին տեսանյութ է հրապարակել, որով ցույց է տվել, թե ինչպես է իր շունը ձմերուկ ուտում: Աղջիկը մոտեցնում ձմերուկը Չեշիր անունով շանը, որը հաճույքով ուտում է այն: Սկզբում կենդանին երկմտում է, այնուհետև սկսում դանդաղ կծել ձմերուկը և ամբողջությամբ ուտում այն՝ թողնելով միայն կեղևը:
«Այն, թե ինչպես է իմ շունը ձմերուկ ուտում, աննկարագրելի է», - մեկնաբանել է աղջիկը տեսանյութը:
Տեսանյութն անմիջապես հայտնվել է Twitter-ի օգտատերերի ուշադրության կենտրոնում. մի քանի օրում այն ավելի քան 392 հազար հավանություն ու ավելի քան 3.200 մեկնաբանություն է հավաքել:
Օգտատերերց մեկը նշել է, որ շունը մարդու պես է ձմերուկ ուտում, ու «լավ տղա» են անվանել նրան:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»